пятница, 23 декабря 2011 г.

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՆԴՈՒԿՆԵՐ



Ծննդատան գլխավոր բժիշկը այցելում է ապագա մայրերին: Հիվանդասենյակներից մեկում պառկած են ութ հոգի, բոլորը ընկերուհիներ են, և ութն էլ պատրաստվում են ծննդաբերել հոկտեմբերի 1-ին: Բժիշկը զարմանում է: Նրան բացատրում են.
Մենք նորապսակներով Նոր տարի էինք դիմավորում

Ձմեռ պապիկը գալիս է մանկապարտեզ: Երեխաները շրջապատում են նրան.
Ձմե՛ռ պապիկ, նվերներ բերե՞լ ես:
Բերել եմ, երեխաներ, բերել եմ, բայց դրանք դուք կստանաք, եթե պատասխանեք մի հարցի: Մի օրում Ձմեռ պապիկը կատարում է տասը պատվեր: Ամեն պատվերի համար նա ստանում է 1000 դրամ: Ինչքա՞ն է օրական ստանում Ձմեռ պապը:
Երեխաները սկսում են բղավել.
– 10000 դրամ, 10000 դրամ
Չէ մի չէ: Բա հարկե՞րը

Հայտարարություն թերթում. «Տիկնայք և պարոնայք: Ձեր երեխաների Նոր տարին դարձրեք անմոռանալի. հրավիրեք ձեր տուն Ձմեռ պապին:
Հ. Գ. Պարոնայք: Չմոռանաք հաճույք պատճառել ինքներդ ձեզ. հրավիրեք Ձյունանուշին»:

Հանդիպում են երկու տնանկ:
Հը, ո՞նց անցկացրիր Նոր տարին:
Հոյակապ: Դուրս եկա նկուղիցս, տեսնեմ, աստիճաններին կես շիշ օղի է դրված, դուրս եկա փողոց, տեսնեմ՝ աղբամանի մեջ խոզի բուդ. միայն կեսն էր կերած: Լավ կերա-խմեցի, ման եկա քաղաքում: Իսկ դո՞ւ:
Շատ վատ: Ամբողջ տոնը տանն անցկացրի. ինչ-որ ապուշ տրակտորը լյուկի վրա էր կանգնեցրել:

Комментариев нет:

Отправить комментарий