четверг, 24 ноября 2011 г.

ԽԱՉԲԱՌ «ՇՂԹԱ»


Ինչպես օղակները միացնելով շղթա են ստանում, այնպես էլ որոնելի բառերն ստանալու համար պետք է գտնել նրա մասերը և միացնել: Բառերից երկուսը հատուկ անուններ են, մնացածները` հասարակ գոյականներ:


ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ: 3. Երկայնաձև հաց, բոքոն + սիրել (հականիշը) + ողբի, լացի ժամանակ կրկներգվող բացականչություն: 7. Նախածանց + դեմք: 8. Կերակրի մեջ օգտագործվող հանածո + դրություն: 13. 100 մ2 + սեղանի խաղ, որը ծագել է հին Չինաստանում և տարածված է Ճապոնիայում: 14. Դարման + ճեղք: 16. Տավարի արձակած ձայն + ցուցական դերանուն: 17. Հոտավետ ծաղիկ + Կենտրոնական Ասիայի բարձրալեռնային շրջանների խոշոր եղջերավոր կենդանի: 18. Որպես հենարան ծառայող ձող, գերան + շինանյութ:  19. Ժողովուրդ + այն, որ բոլորն ունեն: 20. Այս + կարելու նյութ, թել:  22. Ազնվական + Հայաստանի մայրաքաղաքներից: 24. «Յ» տառի անունը + անձնական դերանուն:  25. Որմ + Հայաստանի մայրաքաղաքներից  + կարատիստների որակավորման կարգ: 28. Հարս + «նա» դերանվան իգական ձևը: 31. Բռնված կամ սպանված կենդանի + տարվա եղանակ:  32. Հարված + երկարուկ անողնաշար կենդանի:  33. Լրագիր + թանկարժեք մետաղ:


ՈՒՂՂԱՀԱՅԱՑ: 1. Հերկ + ձավար ծեծելու կլոր փոսով քար: 2. Ջրահոսք + անտառակաքավ, դահուճ: 3. Կողմ + լծկան անասուն: 4. Կերպ, եղանակ + առարկա: 5. Անվավոր փոխադրամիջոց + ճիճու: 6. Նյութի վիճակ + անոթ, տարողություն: 9. Ջահել եզ + ժամանակի միավոր: 10. Զանազան կտորների միացման տեղը + արու արծիվ + աղբյուր: 11. Ժխտական նախածանց + հմուտ օդաչու + այն + ակնթարթ: 12. Սարդի ստեղծագործությունը + մատի ոսկորներն իրար միացնող հոդ: 15. Թուխպ + վախ + գառան արձակած ձայնը: 21. Պայթուցիկ սարք + որսորդի վաստակը: 23. Բնակարան + պտույտ: 26. Բարձր + «Ես և ...» (Նար-Դոս) + ինքնաթիռի քաշող մակերեսներից մեկը: 27. Քիչ, սակավ + արտի կամ պարտեզի մոտի առվակ: 29. Ոսկրերի կցման տեղը + այբուբենի 9-րդ տառը:  30. Մատանու քար + թվանշան:

Комментариев нет:

Отправить комментарий