воскресенье, 27 ноября 2011 г.

ԱՍՈՒՅԹՆԵՐ

ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՍԵՐ
  • Շատ հաճախ մենք մեր սիրո կանչի արձագանքն ենք լսում կնոջ մեջ. և մեզ թվում է, թե դա նրա սիրո պատասխանն է: Եվ խաբվում ենք:
  •  Ատելությունը մի զենք է, որի հետհարվածն ավելի ուժեղ է, քան հարվածը:
  •  Եթե կնոջը մատով են ցույց տալիս, ապա արժե գնալ այդ մատի ուղղությամբ:
  •  Կարելի է մատների վրա հաշվել, թե քանի խելացի կին կա, կարելի է նաև չհաշվել:
  •  Եթե կնոջ ձեռքը քո ձեռքի մեջ է, ուրեմն սիրտդ արդեն նրա բռի մեջ է:
  •  Եթե կինը մի պատճառով չի սիրում քեզ, ապա հազար պատճառով կատի:
  • Կին կա, որի սերը շողարձակում է արևի նման, կին կա` լուսնի նման փայլում է ուրիշի սիրուց:
  • Մի´ բողոքիր, թե կյանքը կողքովդ է անցնում: Ուրա՜խ եղիր, որ վրայովդ չի անցնում:

1 комментарий:

  1. Իսկ հիմա պատկերացրեք,որ այդ խելացի կանանց հաշվողը կին է...հետաքրքիր է, ինչ կստացվի...

    ОтветитьУдалить