понедельник, 21 ноября 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ (ԱՆԵԿԴՈՏՆԵՐ)



Մի երիտասարդ ցանկանում է ծանոթանալ մի գեղեցիկ աղջկա հետ.
– Քույրիկ, իսկ դուք շախմատ խաղալ գիտե՞ք: Ուզո՞ւմ եք սովորեցնեմ:
Աղջիկն առանց պատասխանելու պայուսակից մի լուսանկար է հանում ու մեկնում երիտասարդին:
– Վա՜յ, ի՜նչ գեղեցիկ երեխաներ են: Իսկ ի՞նչ են նրանց անունները:
– Թենիս, գոլֆ և բիլիարդ:






Հայտարարություն. «Բարձրահասակ, գեղեցիկ սևահեր օրիորդը ցանկանում է ծանոթանալ գեղեցկադեմ երիտասարդի հետ: Ես 18 տարեկան և 164 ամսական եմ»:





– Պա՛պ, դու ավելի շատ տղա՞ էիր ուզում, թե՞ աղջիկ:
– Ճիշտն ասած, որդիս, ես պարզապես ցանկանում էի հաճելի ժամանակ անցկացնել:




Ամուրին տղամարդ է, որին հաջողվել է կին չգտնել:

Комментариев нет:

Отправить комментарий