суббота, 10 декабря 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ (անեկդոտներ)



Ոգելից խմիչքների գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո 3 կմ շառավղով ամեն կենդանի բան պահանջում է տոնախմբության շարունակություն:
Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացավ գարեջրի փառատոն: Ամենից շատ գարեջուր խմեց քյավառցի Բարեղամյանը, որը փառատոնը դիտում էր հեռուստացույցով:
Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մարդու խիղճը գտնվել է պոչի մեջ:
Շքեղ ռեստորանի տերը մտնում է կայարանամերձ խորտկարան և ընթրիք պատվիրում: Ուտելուց հետո իր մոտ է կանչում մատուցողին ու ասում.
Ես ճաշատեսակների ձևավորման մասնագետ եմ և շատ հավանեցի ձեր ոճը: Այ, եթե բոլոր ռեստորաններն իրենց հաճախորդներին վերաբերվեին այսպես Ասացեք, ինչո՞վ եք անում կարտոֆիլի վրայի այս գեղեցիկ նախշը:
Սանրովս: Իսկ ի՞նչ է եղել, որ...
Երիտասարդն առևանգում է սիրելի աղջկան: Կեսգիշերին նրան դուրս է բերում լուսամուտով և տաքսիով տանում կայարան: Տեղ հասնելով` հարցնում է  վարորդին.
Որքա՞ն պետք է վճարեմ:
Ոչինչ պետք չէ. աղջկա հայրն արդեն վճարել է:

Комментариев нет:

Отправить комментарий